Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մամեդյարովը բանակցությունների տակից դուրս գալու համար Հասանովի օգնությանն է դիմում: Ադրբեջանի ԱԳ նախարարն արդեն պատրաստվում է իր ձախողված բանակցությունների մեղքը ՊՆ Զաքիր Հասանովի վրա գցելուն: Մամեդյարովը հայտարարել է. «Ովքեր չկարողանան ինձ հետ պայմանավորվել, ստիպված են լինելու պայմանավորվել Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ»:

Սրանք արդեն մի քանի օր է՝ չեն կարողանում նորմալ մարսել Դավիթ Տոնոյանի հայտարարությունը: Իրավիճակն այնքան է լրջացել, որ արդեն ԱԳ նախարարի մակարդակով են փորձում սպառնալ, ինչը նախկինում չէր եղել: Հա, մեր ԱԳ նախարարն էլ կարող է շատ հանգիստ հայտարարել, որ իրենց Զաքիր Հասանովի հետ մենք բանակցող ունենք ու Դավիթ Տոնոյանի ձեռքերը վաղուց «քոր են գալիս» դրա համար»: