Երեկ՝ ապրիլի 6-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 72-ամյա Արարատ Խաչատրյանը Շիրակի փողոցի թիվ 3 հասցեի դիմաց իր վարած «Nissan X-Trail» մակնիշի 35 OF 390 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 54-ամյա Մարինա Դադամյանին: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: