Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Սպայկա»-ի շուրջ ծավալվող իրադարձություններին. «Ես չեմ կարծում, թե որևէ ընկերություն կարող է ՀՀ քաղաքացու, գյուղացու կամ կառավարության հետ շանտաժով խոսել: Ցանկացած ընկերություն կարող է ասել՝ հարկե՞ր եք ուզում, ուզում եք, որ մենք մեր չվճարած հարկերը վճարե՞նք, ուրեմն մենք գյուղացու նկատմամբ այսպես կանենք կամ այնպես կանենք: Դա ի՞նչ խոսակցության ձև է»: