Այսօր՝ ապրիլի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում․ հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 21:35-ի սահմաններում Երևանի բնակիչ 46-ամյա Արսեն Հակոբյանը Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Սարալանջի նորակառույց ճանապարհից դեպի Փափազյան փողոց հատվածում՝ Վերին Անտառային 131 շենքի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտնի, որը տեղում մահացել է:


Վարորդը փախուտի չի դիմել, ահազանգել է 1-03, ժամանած բժիշկները արձանագրել են հետիոտնի մահը, այնուհետեւ վարորդը ահազանգել է Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է սթափ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: