«Փաստ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ անդրադարձել է ԾԻԳ-երի թեմային՝ նշելով, որ դրանք ավելորդ կառույցներ են եւ որ երկիրը չի կարող շարժվել «ծիգիզմի», «պոակիզմի» եւ «հիմնադրամիզմի» տրամաբանությամբ: Ավելին, վարչապետը նշել էր, թե «վայ այն պաշտոնյաներին, որ իմ հանձնարարականներն այս կոնտեքստում չեն կատարել»:

Սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, որոշ նախարարություններ շարունակում են չկատարել հանձնարարությունը: Մասնավորաբար, տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը պահում է EIF-ը՝ ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը: Մենք առաջիկայում կփորձենք լրագրողական հետաքննություն անցկացնել՝ հասկանալու, թե ինչու է պահպանվում այս կառույցը, եւ ինչու չի կատարվում Փաշինյանի հանձնարարականը»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում