Այսօր մաքսատանը շրջելիս՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աչքից չվրիպեց տարածքի աղտոտվածությունն ու թափթփված վիճակը, ինչի պատճառով նա դիտողություններ արեց աշխատակիցներին։ Դիմելով ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին՝ ասաց. «Սա խայտառակ կեղտոտ տարածք է: Սա անթույլատրելի վերաբերմունք է: Հիմա պարգևավճարներից կպակասեցնեք և այստեղ կարգին վիճակի կբերեք»:

Վարչապետը նաև նկատողություն արեց մաքսատան աշխատակցին. «Ձգված կանգնեք: Որ վարչապետը մտնում է, պետք է ձգված կանգնել: Ով այս սենյակում աշխատում է՝ ոչ մեկ չաշխատի, ոչ մեկ, բոլորը հեռացվեն աշխատանքից: Դրանց կանգնելու ձևը, ոնց որ քուչում լինեն, լավ ա չեն պպզել»,- բարկացավ Փաշինյանը՝ հավելելով․ «Մանավանդ իմ այցի օրն ինչո՞ւ է այստեղ բիչոկ գցած գետնին: 25 տարվա բիչոկ է, սա մեր երկրի իմիջի հարցն է»: