Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է դերասան Սարգիս Գրիգորյանի գրառմանը, որտեղ վերջինս դիմում էր վարչապետ Փաշինյանին՝ խոստովանելով, որ խորը հիասթափված է և որ այն ամենը, ինչ այժմ կատարվում է, իր համար անչափ մտահոգիչ է:

«Սարգիս ջան, Էսքան խուճուճ ու հեռվից «մտահոգվելու» փոխարեն կարող էիր գրել՝ «պարոն վարչապետ, մի դատեք Քոչարյանին, մի վերադարձրեք երկրից գողացված միլիոնները... հայ պառակտում, հայ սորոս, հայ տրանստերտեր...»

Ի դեպ, վատ չէր լինի, եթե ազգիս հայտնիները գոնե առանց աչք ծակող տառասխալների գրեն։ Բա մենք դրանից ոնց ենք հիասթափվում... Չէ՞ որ դուք էլ ազգի մշակութային էլիտան եք, ոչ թե դիլետանտներ»։