«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 11-ին ժամը 10:00-ից մինչեւ ապրիլի 12-ը 10:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Արշալույս, Ֆերիկ, Գեղակերտ, Ծաղկունք, Ծիածան, Հայթաղ, Հովտամեջ, Մրգաստան, Սամաղար, Խորոնք, Արտիմեդ համայնքների, ք.Էջմիածին Անդրանիկի թաղամասի, ինչպես նաեւ Արագածոտնի մարզի՝ Օշական, Ոսկեվազ, Ոսկեհատ համայնքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: