«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ: Առաջին հայացքից սա մարզերի զարգացմանը միտված քայլ է, որը դեպի Գյումրի կուղղորդի լրացուցիչ դրամական միջոցներ, սակայն խնդիրն ունի ավելի խորքային հետևանքներ:

Նախ՝ ի սկզբանե պետք է ֆիքսել, որ շատ մասնագետների կարծիքով, «ավտոմաքսատուն» ասվածը արհեստական կառույց է, և անիմաստ երևույթ, այլապես հեռուստացույցների կամ սառնարանների համար նույնպես կարելի է ունենալ առանձին մաքսատներ:

Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երևանից

Այդ կառույցը հանգիստ կարող է մտնել մաքսատների իրավասության տակ, իսկ ավտոմաքսատանը կատարվող ծախսերի փոխարեն կարելի է բոլոր մաքսատներին ուղղակի տալ այդ իրավունքը: Մյուս կողմից՝ Գյումրի տեղափոխելու դեպքում ակնհայտ լինելու է ժամանակի կորուստ, նաև մասնագետների պակաս: Նման կառույցը, եթե պահպանվում է, ապա գոնե պետք է հարմար լինի լոգիստիկ առումով, մեզ հետ զրույցում պնդում էին ոլորտի մի քանի մասնագետներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: