Այսօր՝ ապրիլի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում․ հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 04:35-ի սահմաններում Բաղրամյան պողոտայի վերջնամասում բախվել են Գյումրի քաղաքի բնակիչ 30-ամյա Սոֆյա Ղազարյանի Mersedes մակնիշի եւ Վանաձոր քաղաքի բնակիչ 37-ամյա Աշոտ Մկրտչյանի Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:

Opel-ի վարորդ Ա.Մկրտչյանը, ուղեւորներ 39-ամյա Կարո Սարգսյանը եւ 29-ամյա Ակսել Գրիգորյանը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: