Shamshyan.com-ը հայտնում է,որ երեկ՝ ապրիլի 10֊ին մի քանի հեռախոսազանգեր է ստացել Տավուշի մարզի Չինչին գյուղի բնակիչներից, ովքեր նշում էին, որ գյուղի բնակիչ Գագիկ Իսահակյանը, ով աղավնիներ է պահում, առավոտյան իր աղավնիներին օդ թռցնելուց հետո որոշ ժամանակ անց նկատել է, որ իր աղավնիներին 2 անծանոթ աղավնիներ են խառնվել։

Գյուղացիներն ասում էին. «Երբ աղավնիներին Գ. Իսահակյանն իջեցրել է բնի մոտ, այդ 2 անծանոթ աղավնիների ոտքերին թելով կապված հայտնաբերել է թուրքական մետաղադրամ (5 kurus)»։