Ազնավուր» հիմնադրամն իր առաջին մշակութային նախագծը կիրականացնի՝ Երևանում ստեղծելով «Ազնավուր» կենտրոնը: Նախատեսվում է, որ կենտրոնում կգործեն Շառլ Ազնավուրի ինտերակտիվ, տեխնոլոգիապես գերհագեցած թանգարան և եզակի կրթամշակութային կենտրոն երիտասարդների համար:

Լուսանկարում. աշխարհահռչակ շանսոնյեի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, ով հանդիսանում է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիրը, և Նիկոլա Ազնավուրի կինը՝ հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստինա Սարկիսյանը: