Քաղաքագետ Վլադ Հովհաննիսյանը դիմել է Նորագավթի մաքսատան աշխատակից Հայկ Մարտիրոսյանին.

«Մաքսատան էն տղա, որ դիմում ես գրել որ աշխատանքից դուրս գաս․ եթե դու կարդում ես էս գրառումը, ապա դատի տուր Փաշինյանին ու պաշտպանիր քո իրավունքները․
Դու չես էլ պատկերացնում, թե դրանով ինչ մեծ ներդրում կունենաս Հայաստանի՝ իսկապես իրավական պետություն դառնալու ճանապարհին, որտեղ յուրաքանչյուր ոք ապահովագրված կլինի ինչ-որ մեկի առավոտյան վատ տրամադրության կամ "կատաղած լինելու" պատճառով գործազուրկ դառնալու հեռանկարից։

Դրանից բացի դու կկոտրես ևս մեկ լուրջ կարծրատիպ, ըստ որի շարքային քաղաքացին չի կարող դատի տալ պետության ղեկավարին։ Կարող է։ Իսկ Փաշինյանը ինքը օրերս իր ձեռքով ջարդուփշուր արեց մեկ այլ կարծրատիպ՝ անձամբ ներկայանալով ու վկայի ցուցմունք տալով դատարանում, ինչի համար իրան ծափահարում եմ։

Հիմա դու էլ քո պատմական քայլը կարաս անես, ու երկուսով էնպիսի մեծ ու պատմական գործ կարաք անեք Հայաստանի համար, որ չես էլ պատկերացնում։

Փաշինյանը արել ա իր առաջին քայլը էս կարևոր գործում, գնդակը հիմա քո դաշտում ա»։