Շատերն ասում են, թե հիվանդի տեսք չունեմ։ Այո՛, իսկ ո՞վ ասաց, թե հիվանդ եմ։

Իսկ բժշկական թղթերը, դրոշակ դարձրած, ձեռքումս չեմ շրջում: Ուզում եմ ապրել և վայելել Աստծով ինձ տրված ամեն մի օրը:Ես սիրում եմ ապրել, սիրել, գործել, զգալ, փորձարկել, խենթանալ, հավատալ, երազել, արարել, համարձակվել, պայքարել, ճախրել և կրկին սիրել…

Ինչպես նաև կարծրատիպեր կոտրել: