Դերասանուհի Թամար Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ո՞վ է գրել և ո՞վ է խմբագրել վարչապետի ելույթը․ մի անգամ էլ կարդացեք, վստա՞հ եք, որ ամենակարևոր միտքը հակառակ իմաստով չի ձևակերպված՝ էս միայն ես եմ նկատե՞լ։ Մեջբերում եմ,- «Սիրելի ներկաներ, պատահական չէ, որ ԵԽԽՎ այս ամբիոնը ես անվանեցի խաղախության ամբիոն։ Հավատում եմ, որ սա այն տեղն է, որտեղ հայհոյանքը պետք է փոխարինի երկխոսությանը, սադրանքը պետք է փոխարինի կառուցողական աշխատանքին»,- մեջբերման ավարտը։
Սա է հնչել ամբիոնից, մինչդեռ պետք է լիներ՝ հայհոյանքը պետք է փոխարինվի երկխոսությամբ, սադրանքը՝ կառուցողական աշխատանքով»։
Մի անգամ էլ ստուգեք, թարգմանությունն էլ ստուգեք և ընդհանրապես ուշադիր եղեք։ Սա իմ կարծիքը չէ ելույթի մասին, սա պարզապես կոպիտ վրիպակի ուղղումն է։ Կարծիքս՝ հետո․․․»։