Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 12-ին, ժամը 18:14-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի 36 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի պատասխանում հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և միջանցքում հայտնաբերել Ա.Գ.-ի (ծնված 1932 թ.) դին: