Դուք երբևէ մտածե՞լ եք այդ մասին:

Վերգետնյա անցումի մոտ նստած կնոջ կողքին հարմարեցված արկղի մեջ անցորդները շպրտում էին մանրադրամներ: Մարդկանց կողմից կարեկցանք ցուցաբերելու այս ջերմ զգացողութան ամենամեծ պատճառը կնոջ ծնկներին ճղճղված կտորներով փաթաթված երկու տարեկան քնած երեխան էր:

Ես անցնում էի այս կնոջ կողքով մոտ մեկ ամիս և շատ լավ գուշակում էի , թե ուր է գնում երեխայի «աշխատանքի շնորհիվ» հավաքված գումարը:

Երեխան քնած է: Ոչ նվնվոց, ոչ լաց : Քնած է, գլուխը դրած նրա ծնկներին, ով իրեն ներկայացնում է, որպես «մայր»: Ես երկար նայում էին մուրացկանին: Կինը բարձրացրեց գլուխը և մեր աչքերն իրար հանդիպեցին: Նա հասկացավ այն, ինչ հասկացա ես…
— Ինչու ՞ է նա ողջ ընթաղքում քնած,- հարցրեցի ես՝ նայելով երեխային:

Մուրացկանը ձևացրեց, թե չի լսում: Նա իջեցրեց աչքերը և փաթաթվեց խղճուկ բաճկոնի մեջ: Ես կրկնեցի հարցը:
— Գնա գրողի ծոցը… — ասաց նա:
— Ինչու՞ է նա քնած, — ես գրեթե սկսեցի բաղվել:

Մեկը դրեց ձեռքը իմ ուսին.
— Ի՞նչ եք ուզում այս խեղճից, առանց այն էլ ճակատագիրն այքան էլ բարեհաճ չի գտնվել. երխան ձեռքին հաց է մուրում, հանգիստ թողեք նրան:

Ես գիտեի, որ Կիևում այլազգի մուրացկանները մասնագիտացված են հիմնականում «հաշմանդամների» կերպարով գումար վաստակելուն: Նրանք հաճախ հանդիպում են մայրուղիների, անցումների, առևտրային կենտրոնների տարածքում: Որպես «խղճի գործիք» հաճախ վերցնում էին նաև երեխաներ հարբեցող ծնողներից, երբեմն էլ գողանում էին:

Բայց ես ուզում էի ստանալ իմ հարցի պատասխանը, թե ինչու՞ է այս երեխան միշտ քնած: Եվ ստացա: Ի դեպ կինն այս անգամ իմ տված հարցին պատասխանեց շատ անտարբեր և հոգնած:
— Ինչու՞ է երեխան ողջ ընթացքում քնած, որովհետև կամ հերոինի կամ օղու ազդեցության տակ է: Այդպես է պետք, աշխատանքի ընթացքում երեխան չպետք է խանգարի «մորը»,-ասեց նա:

Որպեսզի երեխան միշտ հանգիստ լինի նրան թմրանյութով «քնեցնում են» կամ արաղ են խմեցնում: Բնական է, որ հաճախ երեխաների օրգանիզմը չի կարողանում դիմակայել դեղերի ճնշմանը և նրանք մահանում են:

Հաջորդ օրը կնոջ ծնկերին քնած էր ուրիշ երեխա:

Ես փորձեցի տեղեկանալ, թե ուր է երեկվա երեխան և պահանջեցի նոր փոքրիկի փաստաթղթերը: Արդյունքում, որքան էլ որ զարմանալի է ինձ տարացքից բռնի ուժով դուրս բերեցին երկու հաղթանդամ տղամարդիկ: Մինչ ես ուշքի եկա և վերադարձա մուրացկանների տարածք արդեն ուշ էր, ոչ կինը կար երախայի հետ, ոչ էլ անծանոթ տղմարադիկ:

Երբ տեսնում եք, որ փողոցում կանայք երեխաների հետ մուրացկանությամբ են զբաղզվում, մի փոքր մտածեք «բարեգործություն» անելուց առաջ: Մտածեք, թե իրականում ուր է գնում ձեր գումարն ու , թե ինչ բիզնես է թաքնված այս ամենի տակ:

Մի նայեք մոր ծնկներին քնած երեխաներին խղճահարությամբ, այլ նայեք սարսափով և ինչ որ մի բան փոխելու ցանկությամբ:

Աղբյուր՝ Blog.mediamall.am