Այսօր՝ ապրիլի 13-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը` ժամը 11։30-ի սահմաններում Ազատամարտիկների և Նոր Արեշ 3-րդ փողոցի խաչմերուկում բախվել են Nissan Tiida մակնիշի 35 RM 853 համարանիշի, ВАЗ 2109 մակնիշի 35 ԼG 421 համարանիշի, ВАЗ 2121 մակնիշի 03 ТТ 637 համարանիշի և Ford Transit 23 ՕՕ 289 համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական ենտրոն։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բախման հետևանքով ճանապարհն ամբողջովին փակված է, ու տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ճանապարհային ոստիկանները, որպեսզի խցանում տեղի։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: