Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը չի շտապում հայտարարել, թե երբ է հրապարակվելու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված իր բաց նամակի երկրորդ մասը։ «Սպասե՛նք»,- Factor.am-ի հետ զրույցում հորդորեց նա։ Հարցին, թե նախորդ բաց նամակը շատերը որակեցին շոկային, արդյոք նույնը պե՞տք է սպասել նաև նամակի 2-րդ մասից, նախկին պաշտոնյան արձագանքեց․ «Կարծում եմ, որ կլինի, սպասե՛ք, կտեսնե՛ք»։ Անդրադառնալով այն փաստին, որ իր բաց նամակում նշված 1998 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները կեղծելու դրվագով քրեական գործի հարուցումը մերժվել է, նախկին փոխնախարարն ասաց․ «Հաստատվել էր, որ տեղեկանքը ՀՀ քաղաքացի լինելու մասին եղել է կեղծ, բայց կար վաղեմության խնդիր»։ Իր աղմկահարույց բաց նամակի 23 կետերում, հիշեցնենք, Շիրխանյանը ներկայացրել էր 1998 -1999 թվականների իրադարձությունների իր տարբերակը, որտեղ Ռոբերտ Քոչարյանի հասցեին մի շարք մեղադրանքներ էր հնչեցրել, այդ թվում՝ Մեղրին Լաչինով փոխանակելու տարբերակի, 1999 թվականի Հոկտեմբերի 27-ի դրվագներով։

Նյութի աղբյուրը՝ factor.am