«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է` Նորագավիթի մաքսատանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նկատողություն ստացած, գործից հանված Հայկ Մարտիրոսյանը տեւական ժամանակ եղել է ԱԺ աշխատակից` ՀՀԿ-ականների կողմից ղեկավարվող ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ:

«Շատ պարկեշտ անձնավորություն էր, հետեւողական, ինքն էր մշակում, փորձագիտական կարծիք հայտնում կառավարության ուղարկած՝ հարկային ոլորտին առնչվող նախագծերին, հարկային խնդիրների մասնագետ էր»,- ասաց այն օրերին տնտեսական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը:

Ի դեպ, ԱԺ աշխատակազմն ուշադրությամբ հետեւել է, թե ինչ են անում «Հայկի գլխին», զանգել են միմյանց, առավել կասկածամիտներն անգամ ենթադրել են, որ այստեղ դեր է խաղացել նաեւ «Հայկի անցյալը»՝ ՀՀԿ-ին ունեցած առնչությունները։

Հավելենք, որ Հայկը վերջերս է փոքրիկ ունեցել: Ողնաշարի հիվանդությո՞ւն ուներ՝ հարցրինք Խոսրով Հարությունյանին։ «Եթե անկեղծ` նման բան չեմ նկատել»: Ինչպե՞ս վերաբերվեցիք կատարվածին։ «Շատ վատ։ Դրոշի նկատմամբ այդ մոտեցմամբ հանրային գիտակցության մեջ դրոշի արժեքը չբարձրացավ, դա ընդամենը անձնական ազդեցությունը բարձրացնելու քայլ էր, եւ ես միակը չեմ իմ կարծիքի մեջ. կառավարման արվեստում կա մի մեծ նրբություն` երբեք ձայնդ մի բարձրացրու նրա վրա, ով չի կարող քեզ պատասխանել»,- ասաց Խ. Հարությունյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում