Երեկ` ապրիլի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Միքայելյանի անվան վիրաբուժության հիվանդանոց են տեղափոխվել հրազենային վնասվածքներով 3 երիտասարդ տղաներ:

Կրակոցները հնչել են Լեփսիուսի փողոցի 25 շենքի հարակից տարածքում և հրազենային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի բնակիչ՝ 26-ամյա Ռոբերտ Մանուկյանը, Երևան քաղաքի Զեյթունի 5/ա փողոցի բնակիչ՝ 26-ամյա Անդրանիկ Գալստյանը և Երևան քաղաքի Նոր Արեշ 8-րդ փողոցում հաշվառված 23-ամա Մուշեղ Ղևոնդյանը։

Ղևոնդյանը, որը «Արարատ-2»-ի դարպասապահն էր, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է։ Նախորդ մրցաշրջանում նա հանդես էր գալիս «Լոռիի» կազմում:


Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև BMW մակնիշի 14 GR 014 համարանիշի ավտոմեքենան, որով վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։ Ավտոմեքենայի վարորդի հետևի ապակին վնասված է և կան տեղեկություններ, որ նշված ավտոմեքենայի մեջ են կրակոցները հնչել: