«Ժամանակ» թերթը գրում է. « Արդեն 10 օր է՝ կալանավորված է «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը, ով մեղադրվում է չարամտորեն հարկերից խուսափելու համար:

Ըստ ՊԵԿ-ի՝ Ղազարյանի ղեկավարած հիմնարկը պետությունից թաքցրել է 7 մլրդ դրամ հարկ, իսկ ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ընկերության պարտավորությունները կարող են անցնել 40 մլրդ-ը:

Կալանավորելով Ղազարյանին՝ պետությունը դժվար թե ստանա իր հասանելիք գումարը, որովհետեւ եթե «Սպայկա» ընկերությունը դադարեցնի իր գործունեությունը, իսկ ամեն ինչ գնում է դրան, եւ հայտարարի իր սնանկության մասին, ապա նրա ունեցած ամբողջ գույքը, որը գրավադրված է բանկերում, կհանվի աճուրդի, եւ դրանով հազիվ մարվեն նրա վարկային պարտավորությունները:

Արդյունքում պետությունը կստանա ոչինչ, կփակվի մի խոշոր արտահանող ընկերություն, եւ գործազուրկ կդառնա մի քանի հարյուր մարդ: Իշխանությունում սա կարծես հասկանում են, բայց հանուն արդարության վերականգնման պատրաստ են գնալ մինչեւ վերջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում