Hayinfo-n գրում է.

Երեկ անդրադարձել էինք համացանցում տարածված մի տեսանյութի, որտեղ երևում էր, թե ինչպես է մեծահասակ մի տղամարդ ձեռնափայտի օգնությամբ աղբամանի միջից դուրս թափում աղբը:Այսօր  Hayinfo-ի հետ կապ է հաստատել՝ արդեն տեսանյութից հայտնի  պապիկի ազգականը, որը մանրամասնորեն պարզաբանել է 86-ամյա ծերունու  արարքի իրական դրդապատճառները:

Պարզվում է՝ աղբամանների անմիջապես դիմացը պապիկը փոքրիկ կրպակ ունի, որի միջոցով վաստակում է իր ապրուստը:Նրան են մոտեցել ինչ-որ անձինք և ներկայանալով իբրև «Սանիթեքի» աշխատակիցներ՝ ասել են, որ եթե պապիկը ցանկանում է իր կրպակի մոտ գտնվող աղբամանները դատարկեն, ապա աղբով լի աղբամանի վերևի հատվածը պիտի «հարթեցվի»:Դյուրահավատ ծերունին, ոչինչ չկասկածելով, ստիպված փորձել է օգնել, միայն, թե աղբը այդտեղից տանեն:

Նշենք, որ պապիկի հարազատները դեպքի առիթով դիմել են ոստիկանություն՝ պարզելու համար, թե ովքեր են «Սանիթեքի» աշխատակից ներկայացող անձինք, ովքեր օգտվել են ծերունու միամտությունից:Ուշագրավ է, որ տեսանյութի հրապարակվելուց հետո համացանցում տարածվեցին լուսանկարներ նույն տեսանյութից, որտեղ երևում է Նարեկ Մալյանը: