Գեղարքունիքի մարզում, ապրիլի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 21։00-ի սահմաններում Աստղաձոր գյուղի բնակիչ 47-ամյա Վահրամ Հովսեփյանն իր վարած Volkswagen Vento մակնիշի 33 ՍT 840 համարանիշի ավտոմեքենայով Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի, մոտ 50 մետր շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդը տեղում մահացել է, նրա դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս։


Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Մարտունու բաժնի հատուկ պահպանվող տարածք։