«Ես ասում եմ, որ երկրի վարչապետը ցանկացած հարցով, կապ չունի կուսակցական պատկանելություն, ով լավ առաջարկ անի, որ երկիրը զարգանա, նա կողմնակից է։ Չկա իմ ու քոնը, չկա մարդկանց նեղացնել։ Մենք հարցը տալիս ենք, թող բարի լինեն հարցի պատասխանն իրենք տան։ Այսօր ժողովուրդը մեր բոլորից, նոր իշխանություններից սպասելիք ունի, բայց էս մթնոլորտում, երբ մեկը մեկին վիրավորում են... Խի՞ եք վիրավորում, ձեր ցավը տանեմ, մենք որևէ մեկին թույլ չենք տվել, որ վիրավորեն։ Միտքը, գաղափարը, հարցը, լուծումն ասեք, մենք ասենք...»,- լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հետ իր հանդիպման մանրամասներին, ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

«Եթե «Իմ քայլը» որոշում է, որ կլինկերը պետք է չհարկվի, խնդիր չկա, բայց ժողովուրդը պետք է իմանա, որ պատասխանատուն ինքն է․․․ Իմ համար 5 րոպե ավել, որ ես լիարժեք ասել, տեսնելով, որ ես բոլորիդ հարգում եմ, չեմ ուզում, որ ձեր համար հասկանալի լինի, ընկալելի լինի»,- եզրափակեց Ծառուկյանը՝ հավելով, որ վարչապետն ասել է, որ անեմ էնպես ոնց ժողովուրդնա ուզում, իմ ժողովրդի սրտով լինի։