Ապրիլի 15-ին «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ հրազենային վիրավորումով տեղախված 1996 թվականին ծնված Երևանի «Արարատ-2» ֆուտբոլային թիմի դարպասապահ Մուշեղ Ղևոնդյանի սպանությունից մանրամասներ են հայտնի դարձել։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հայտնի է դարձել ապրիլի 15-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Լեփսիուսի փողոցի 25 շենքին հարակից ավտոտնակների տարածքում 26-ամյա Ռոներտ Մանուկյանին, 26-ամյա Անդրանիկ Գալստյանին հրազենային վնասվածքներ և 23-ամյա Մուշեղ Ղևոնդյանին մահացու հրազենային վնասվածքներ պատճառելու մեջ կասկածվողի ինքնությունը։ Կասկածյալը Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի 23-ամյա բնակիչ է, ում տվյալները, նախաքննության շահերից ելնելով, չի հրապարակվում։ Նա նախկինում ծանր հանցագործության համար դատապարտված է եղել ու համաներմամբ ազատ է արձակվել։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխված BMW մակնիշի 14 CR 014 համարանիշի ավտոմեքենայի վարորդն ու սեփականատերը առնչություն չեն ունեցել կատարված հանցագործության հետ, պարզապես սպանված ֆուտբոլիստը նստած է եղել ավտոմեքենայի հետնամասում, երբ կասկածյալը մոտեցել է ավտոմեքենային և իր մոտ պահվող ապօրինի հրազենով կրակոցներ արձակել «Արարատ-2» ֆուտբոլային ակումբի դարպասապահի գլխին։

Ավելի վաղ ոստիկանության ծառայողները պարզել էին, որ կրակոցները հնչել էին ժողովրդին հայտնի «14-ի կռուգի» հարևանությամբ գտնվող ավտոտնակների մոտ և Երևանի ոստիկանապետի և դեպքի վայրում հայտնաբերել էին կրակված 4 պարկուճ, 1 գնդակ և արնանման հետքեր: Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին նաև BMW մակնիշի 14 CR 014 համարանիշի ավտոմեքենան, որով վիրավորները տեղափոխվել էին հիվանդանոց։ Ավտոմեքենայի վարորդի հետևի ապակին վնասված էր և կային տեղեկություններ, որ նշված ավտոմեքենայի մեջ էին կրակոցները հնչել։