ՀՀ քաղաքացիների վարչապետին ուղղված հարցերից շատերը վերաբերում են նախկին իշխանության պետական պաշտոնյաներին մեղադրանք առաջադրելուն: Մասնավորապես քաղաքացիները արծարծում են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և մի շարք այլ պաշտոնյաների անուններ:

Վարչապետը, քաղաքացիների բարձրացրած վերոնշյալ հարցին ի պատասխան, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց. «Ես հասկացա` ինչքան կարևոր է այս հարցը մեր քաղաքացիների համար, հավատացեք, ինձ համար էլ է կարևոր, բայց այստեղ գծեր կան, որ պիտի չանցնենք: Էն նախկին բեսպրեդելը էս բեսպրեդելով չենք կարող փոխել: Մենք բեսպրեդելի չենք կարող տրվել, ժողովուրդ ջան: