Ապրիլի 21-ին Ուկրաինայում կմեկնարկի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Հիշեցնենք, որ պայքարն ընթանում է գործող նախագահ Պետրո Պորոշենկոյի և շոումեն Վլադիմիր Զելենսկու միջև: Սոցիոլոգիական հարցումները ցույց են տվել, որ ուկրաինացիների 30,24%-ը պատրաստ է քվեարկել Զելենսկիի օգտին, մինչդեռ միայն 15,95%-ն է պատրաստակամություն հայտնել իր քվեն տալ գործող նախագահին: Մինչև հունիսի 3-ը Ռադայում կանցկացվի հաղթող թեկնածուի երդմնակալության արարողությունը: Այս մասին հաղորդում է Russia Today-ը:

Երեկ Կիևի Օլիմպիական մարզադաշտում թեկնածուների միջև անցկացվել է նախընտրական բանավեճ: Վիճակահանությամբ առաջինը ելույթ է ունեցել Զելենսկին: Նա նշել է, որ ժամանակին ինքն էլ շատ ուկրաինացիների պես քվեարկել է Պորոշենկոյի օգտին, որի համար հետագայում շատ է զղջացել: Ի պատասխան՝ Պորոշենկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքականության մեջ փորձ չունենալու և երկար տարիներ զինվորական ծառայությունից խուսափելու մեջ:

Զելենսկին պատրաստակամություն է հայտնել ծնկի իջնել յուրաքանչյուր ուկրաինացու առաջ, Պորոշենկոն իր հերթին դրոշը ձեռքին հետևել է Զելենսկու օրինակին: