Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անարդարությունը խեղդել է մեր փոքրիկ հայրենիքը։
Մարդիկ անզորութունից հուսահատվում են՝ հանդիպելով անարդարության պատին․․․
Մեզ արդար Հայաստան է պետք, որտեղ բոլորը հավասար կլինեն օրենքի ու դատարանի առաջ, որտեղ յուրաքանչյուր ոք պատասխան կտա իր արածի համար, որտեղ որևէ անմեղ մարդ չի դատապարտվի․․․
Պետք է մարդու մեջ արդարություն գաղափարը քարը քարի վրա դնելու պես կառուցենք ու դարձնենք անշրջելի...
Մեզ օդ ու ջրի պես արդարություն է պետք...»: