Նիկոլ Փաշինյանը ուկրաիներեն է շնորհավորել Վլադիմիր Զեկենսկիին Ուկրաինայի նախագահական ընտրություններին հաղթանակի կապակցությամբ:«Սրտանց շնորհավորում եմ Վլադիմիր Զելենսկիին Ուկրաինայի Նախագահի ժողովրդավարական ընտրություններին համոզիչ հաղթանակի կապակցությամբ:

Վստահ եմ՝ այդ պաշտոնում Դուք՝ Վլադիմիր Ալեքսանդրովիչ, կգործադրեք բոլոր ջանքերը, որպեսզի Հայաստանի եւՈւկրաինայի միջեւ բարեկամական հարաբերությունները զարգանան նոր մակարդակում եւ ծառայեն մեր ժողովուրդներին:Մաղթում եմ Ձեզ հաջողություն»,-թվիթերյան էջում գրառում է կատարել Նիկոլ Փաշինյանը: