«Սպուտնիկ Արմենիա»–ի տեղեկություններով՝ այսօր՝ ապրիլի 22–ին, ծեծել են Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում ապրող 31-ամյա մի կնոջ, որը հղիության 5-րդ ամսում է։

Ամուսինը ծեծել է կնոջը և տնից դուրս եկել։ Վախեցած կինը կրկին ծեծի չենթարկվելու համար ահազանգել է ոստիկանություն։


Նախնական վարկածով՝ 35-ամյա տղամարդը ծեծել է ոչ միայն հղի կնոջը, այլև մորը։

Հարևանների խոսքով՝ ոստիկանների գալուց հետո տուն է հրավիրվել շտապօգնության խումբ։

Բժիշկները տեղում օգնություն են ցույց տվել ծեծի ենթարկվածներին։ Իրավապահները պարզում են դեպքի հանգամանքները։