Լրագրող Լուսինե խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գերագույն գլխավոր մերժվածի լեզուն Կրեսոսի որդու պես բացվեց՝ Մեռելոցին, իսկ ամենակարևորը՝ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ դատախազին ուղարկվելու օրը:

Դատելով վերոնշյալ բախտախնդիրի քայլերից, ստացվում է՝ ամենևին էլ զուգադիպություն կամ պատահականություն չէր, որ իր պաշտոնավարումը «նշանավորվեց» Մարտի 1-ի արյունոտ էջով, երդմնակալության օրը՝ միակ տղամարդուն հաջորդածի ու նույն խաբկանքով մոլորվածի կեցվածքով, ժողովրդի անեծքն ու ատելությունը շալակած, մահահոտ ճամփաներով և միակ ուղեկցողի՝ օդում մոլորված, բզկտված ցելոֆանե տոպրակի ուղեկցությամբ հասավ նախագահական նստավայր. այդ օրը Մարտի 1-ի զոհերի քառասունքն էր:

Իր նախորդ հրեշից ընդգծված անմեղսունակությամբ տարբերվող այս անկանխատեսելին ինչքան ուզեց, էնքան խփեց՝ մեխն էլ, նալն էլ, չագուչն էլ իր ձեռքում էին, քառօրյայի զոհերի տարու օրը ընտրություն կեղծեց ու բարեհաջող կեղծածի պատվին ճոխ սալյուտ խփեց՝ ի տես համայն հայության, սգացող ու մոլորված ազգի:Հաջորդիվ ավելի պիտի կատարելագործվեր ՀՀԿ պարագլխի՝ ժողովրդին ակնհայտ ծաղրի ենթարկելու հսկայական ծրագիրը՝ ազգին թաղել հոգսերի մեջ, հնարավորինս շատ սգո օրեր «պարգևել», և հենց այդ օրերը նշանավորել խրախճանքներով, կուշտ կերուխումներով:ՀՀԿ-ական ազգատյաց ավանդույթների շղթան ձգվեց մինչև Եռաբլուր. սևազգեստ, սգացող մայրերը, նահատակներին իրենց խոնարհումը բերած քաղաքացիները Սերժի ու իր մերժված թիմակիցների համար տոնական տրամադրությունը փչացնողներ էին, իրենց լացով՝ տոնը հարամողներ:

Հետո արդեն նույն մայրերին կպատժեին Բաղրամյան 26-ի փողոցներում՝ ասֆալտի վրայով քարշ տալով ու միակ, ամենակարողի նստավայրից հնարավորինս արագ հեռացնելով՝ ցանկացած միջոցով:Գյումրիում Ավետիսյանների ամբողջ ընտանիքի սպանության օրը քաղաքապետարանում ճոխ հանդիսություն էր՝ կարգն էր այդպիսին՝ նշել կերուխումով, չարախնդալ, ատելության թույնի մեջ ահ ու սարսափ տարածել. արյունը արնախումին հրճվանք է պարգևում, անմեղի մահը՝ նորովի լիցքավորում:Ընդգծված սանձարձակությամբ ծաղրեցին Ավետարանը, Խաչը, ծղրտացին, երբ փորձեցին պարզել՝ գոնե գիտե՞ն «Հայր մեր»-ը ու նույն դիվային քրքիջով տարիներ շարունակ պղծեցին արժեքները՝ իրենց մահաբեր գահերին բազմած:

Բոլորովին էլ զամանալի չէ, որ մերժման տարու օրը ցողունվածը պիտի իր աղքատիկ բառապաշարով հայտնվեր կոլխոզի ժողով հիշեցնող հավաքույթին՝ չդադարող ծափերի ու հիացմունքի ակնկալիքով, պարզվեց, որ իր խոսքին համահունչ էլ ներկաների արձագանքն էր. կարոտախտով տառապող միայն մեկը չդիմացավ՝ վերադարձեք, ինչին ի պատասխան վերջին բոլշևիկը արձագանքեց, թե շատ ասելիք չունի, կգա ժամանակը և կպատասխանի բազում հարցերի, հետո ընդգծեց՝ կարող ա հարցերի քչցյուն (քչություն) լինի, պատասխանների քչցյուն չի լինի:

Դատելով վերջինիս՝ հատուկ նշանակության օրերին հանդես գալու սովորույթից, ակնկալվում է, որ հաջորդ գալուստը լինելու է Քոչարյանի վճռի օրը. ավանդույթները շարունակվում են, իսկ մինչ այդ գրագիրը հանգիստ կհորինի ասելիքը, կհրամցնի մեծն մերժվածին, որ գոնե վարժ կարդալ սովորի, որովհետև ինքն այդպես էլ խոսել չսովորեց:Այսուհետ, երբ կասեն, թե Սերժը խոսելու է, հիշեք՝ Սերժը չի խոսում, կարդում է՝ առանց հասկանալու, տառապելով, առանց թղթից կտրվելու:Այնպես որ, պարոնայք լրագրողներ, պատրաստվեք, երբ մերժվածը կկարդա, հարցերը չպետք է քչցյուն անեն»: