«Փաստինֆո»-ի տեղեկություններով`ապրիլի 19-ի երեկոյան ՌԴ Կարելիայի հյուրանոցում
հայտնաբերվել է ՀՀ ՀՔԾ-ի կողմից հետախուզման մեջ գտնվող ԴԱՀԿ նախկին պետ ՄիհրանՊողոսյանը:

Կայքի տեղեկություններով` նա բռնվել է հյուրանոցում գրանցվելիս։
Հիշեցնենք՝ ՀՔԾ-ն ապրիլի 15-ին պաշտոնապես տեղեկացրել է, որ քննիչը որոշում է
կայացրել ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան
Պողոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի
2-րդ մասով մեղադրյան ներգրավելու մասին: Ըստ մեղադրանքի` Միհրան Պողոսյանը, 2008թ.

հունիսի 11-ից զբաղեցնելով ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը, իր անձնական անվտանգությունն ապահովող անձին նշանակել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կենտրոնական մարմնի հարկադիր կատարման օպերատիվ բաժնի առաջին կարգի խորհրդատուի, իսկ անձնական վարորդին` նույն բաժնի առաջատար խորհրդատուի պաշտոնին:

Նրանք, որպես նշված բաժնի աշխատակիցներ, փաստացի աշխատանքի չեն հաճախել և
համապատասխան պաշտոններից բխող պարտականություններ չեն իրականացրել, այլ
կատարել են Միհրան Պողոսյանի անձնական բնույթի հանձնարարությունները, սակայն
վերջինիս հանձնարարությամբ ստացել են աշխատավարձ և դրան հավասարեցված
վճարումներ՝ ընդհանուր 44.199.463 ՀՀ դրամի չափով:

Արդյունքում` Միհրան Պողոսյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով
պետական բյուջեի միջոցներից հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով
գումար` 44.199.463 ՀՀ դրամ: