«Ընթանալու է լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի նախաքննություն: Գործով հավաքված փաստական տվյալները, քրեադատավարական օրենքի պահանջին համապատասխան, բավարար էին նրան մեղադրանք առաջադրելու համար:

Բնականաբար, դա իր հետ բերեց նրա համար դատավարական կարգավիճակ ու իրավունքների լայն շրջանակ՝ Դավիթ Սանասարյանը պաշտպանության իրավունք ստացավ: Ոչ ոքի մոտ կասկած չլինի. ամեն ինչ բազմակողմանի քննությամբ ստուգվելու է»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքին՝ ասաց ՀՀ գլխավոր դատախազը: