Աշխարհում ոչ մեկ սիրուն աչքերի ու գեղեցիկ ժպիտի համար մեր հետ հաշվի չի նստելու: Աշխարհը վաղուց հաշվի է նստում հզորների ու անկանխատեսելիների հետ: Եթե ցանկանում ես, որպեսզի բոլորը խոնարհվեն ցեղասպանության զոհերի հիշատակի առջև, ապա հզորացրու պետությունդ,ամեն ժամ, ամեն օր, ամեն պահի հզորացրա երկիդ: Չափսերը ու բնակչության քանակը երկրորդական են, կարևորը պետության հզորությունն է, կարևորը վճռական ու անկանխատեսելի լինելն է, կարևորը պետության շահը բոլորից գերադասելն է:

Հաղթում են միշտ ուժեղները, քանի որ նրանցն է վերջին խոսքի հնարավորությունը, քանի որ հաղթողը միշտ ճիշտ է ու ոչ մեկ չի խորանում հաղթանակի մեթոդների մեջ:

Հա, թուրքի դրոշն էլա պետք այրել, դրա վրա ջղայնանալ ու քննադատել ևս պետքա, որքան էլ դրանք միմյանց հակասեն, բայց նույնիսկ իրար հետ կապ չունեցող այդ կողմերը մեզ անհրաժեշտ են, որպեսզի կողքից հետևողները տեսնեն, որ համ այս,
համ այն,համ մյուս ու համ բոլոր ճակատներում մենք ունենք մեր ուժը՝ օրենքի, զենքի, ուժի, դրոշ այրելու, բանակցելու, կռվելու, հայհոյելու հարթակներում: