SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ, թե ինչպես է տեղի ունեցել երեկ՝ ապրիլի 24-ին, ողբերգական ավտովթարը Վայոց Ձորի մարզում, երբ Եղեգնաձորի բնակիչ՝ 31-ամյա Արմեն Սարգսյանը իր վարած Mercedes մակնիշի 17 CC 007 համարանիշի ավտոմեքենայով դուրս էր եկել երթևեկելի գոտուց, տապալել «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնի գովազդային ցուցանակը, բախվել քարերին ու կողաշրջվել։

Վարորդին, ում ավտոմեքենայի տակից դուրս էին բերել, մահացել էր։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ ապրիլի 24-ին, ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 13։55-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Արմեն Սարգսյանը իր վարած Mercedes մակնիշի 17 CC 007 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 123 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի ցուցանակին, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել կանաչ գոտում։ Վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Եղեգնաձորի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել էր։

Դեպքի վայր էի ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: