Այսօր վարչապետն անդրադարձավ վերջին շրջանում շատ քննարկվող թեմային՝ կառավարության կողմից 124 միլիոն դրամ Քաղաքացու օրվան տրամադրելու վերաբերյալ հարցին.

«Էս տարի քառասուն միլիարդով գերակատարում է եղել, քաղաքացին քառասուն միլիարդ դրամ գերակատարում է բյուջեի եկամուտները, 100 միլիոն դրամ չի՞ կարող ծախսել: Ընդ որում, էդ ծախսը Երևանում չէ. 124 միլիոնից տասը-տասը միլիոն բոլոր մարզկենտրոններում ծախսվել է, այսինքն՝ այդ գումարը գնալու է մարզեր, էնտեղ էլ ստեղծագործական մտքի վրա, մարդկանց վրա է ծախսվելու․ Ի՞նչ վատ ա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: