2013 թ-ին ՀՀ կառավարությունը Անկախության տոնի օրը միայն Նունե Եսայանին համերգի համար երկրի բյուջեից տրամադրել է 54,6 միլիոն դրամ...Գրականագետ Սեյրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է նրանց, ովքեր հեգնում են «Քաղաքացու տոնը» և այդ առիթով կառավարության պահուստային ֆոնդից  հատկացված 124 միլիոն դրամը համարում  ճոխություն:

«Հեռավոր 2013 թ. ՀՀ կառավարությունը Անկախության տոնի օրը միայն Նունե Եսայանին համերգի համար երկրի բյուջեից տրամադրել է … 54,6 միլիոն դրամ։Քաղաքացու տոնը հեգնողները, բյուջե, այսինքն` ուրիշի հաց ուտողները կարոտել են այդ երանելի ժամանակները»,- գրել է գրականագետը։