ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը փոքրիկ տեսանյութեր եւ լուսանկարներ է հրապարակել, որտեղ իր փոքրիկ դստեր՝ Արփիի հետ խաղում են իրենց առանձնատան պարտեզում: Նրանք «Կարմիր գլխարկ» տիկնիկային ներկայացումն են բեմադրել: Փոքրիկ Արփին հերթով հանում է, «Կարմիր գլխարկ» հեքիաթի հերոսներով տիկնիկներին եւ մայրիկի հետ դերերով կարդում հեքիաթը:

Աննա Հակոբյանը լուսանկարներին կից «Մամա եւ Արփի VS աշխատանքային այցեր/սթրեսներ» գրառումն է կատարել: Հիշեցնենեք, որ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը երկշաբաթյա այցով գտնվում էր ԱՄՆ-ում եւ օրերս է վերադարձել այնտեղից: