Ապրիլի 6-ին տեղի կուննենա Հայ-Ամերիկյան բժշկական միության 34-րդ տարեդարձի գալա ընթրիքը, որի գլխավոր բանախոսը կլինի ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։

Երեկոյի պատվավոր հյուրը Սերժ Թանկյանն է, ով այս տարի կարժանանա կազմակերպության գլխավոր՝ 2019 AAMS Lifetime Achievement մրցանակին։

 Armenian American Medical Society կազմակերպությունը ՝AAMS-ին իր տեսակի մեջ Հայկական Սփյուռքի ամենամեծ բժշկական կառույցն է, որը բազմատեսակ այդ թվում՝ նաև մարդասիրական աջակցություն է ցուցաբերել ինչպես ոլորտի հայ մասնագետներին, այնպես էլ բժշկական օգնության կարիք ունեցող անձանց։

Այս տարվա ամենամյա գալա ընթրիքի արդյունքում ստացված գումարն ուղղվելու է վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ղեկավարած «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամին։

Միջոցառումն ամբողջությամբ կլուսաբանի Yelaket.am-ը