«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում  հրապարակել է մի տեսանյութ  հեռավոր 90-ականներից՝ կից գրելով. «Ի դեպ, լեզվի մասին: Ընկերներիցս մեկն է այսօր հիշեցրել»:

Բոլորն էլ հիշում են, որ Ռոբերտ Քոչարյանը դժվարությամբ էր խոսում հայերեն և երբ Արամ Աբրահամյանը նկատում է, որ նրա հայերենը լավացել է, վերջինս պատասխանում է, որ շատ օգտագործելուց է, քանի որ ստիպված է խոսել ամենուր հայերեն և եթե ընտրվի, անպայման կպարապի:Իսկ մեզ ասվածից մնում է կարծել, որ եթե չընտրվեր, չէր էլ սովորի: