Հայկական 50 հազար դրամանոց թղթադրամը, Միջազգային թղթադրամային միության (IBNS) հաղորդմամբ հայտնվել է 2018թ․ աշխարհի ամենագեղեցիկ թղթադրամների ցուցակում:

2018 թվականի նոյեմբեր ամսին թողարկված թղթադրամի ճակատային հատվածում պատկերված է Գրիգոր Լուսավորիչը և հնագույն ձեռագրերի պատկերներ, իսկ հակառակ կողմում Խոր Վիրապն է, Արարատ լեռը և Գրիգոր Լուսավորիչը: Ինչպես նշել է IBNS-ը՝  Աշխարհի ամենագեղեցիկ թղթադրամների ցանկում հայտնվելու համար թղթադրամը պետք է իրենից ներկայացնի գեղարվեստական արժեք և օժտված լինի  ավելի բարձր ու առաջադեմ  պաշտպանական հատկանիշներով:

2018 թվականին թողարկվել է ավելի քան 150 նոր թղթադրամ, սակայն միայն 10%-ն է համապատասխանում  սահմանված պահանջներին:15 տարբեր թղթադրամներից հաղթող է ճանաչվել 10 կանադական դոլարը: Այն առաջատարն էր քվեարկության հենց սկզբից: Նրան հաջորդել է շվեյցարական 200 ֆրանկը, նորվեգական 500 կրոնը, ռուսական 100 ռուբլին, Սողոմոնյան կղզիների 40 դոլարանոցը և այլն: