Էջմիածնի «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանի աշխատակիցներին զարմացրել է Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի պահվածքը: Վերջինս օրեր առաջ գնացել է համալսարան, որը, ի դեպ, Գրիգորյան ընտանիքի սեփականությունն է, եւ որի շրջանավարտներն են ընտանիքի գրեթե բոլոր չափահաս անդամները, եւ հանդիպել աշխատակազմի հետ:

«Հազիվ մեկ-երկու հարց էինք քննարկել, մեկ էլ տեսանք՝ Նազիկը չկա: Սկսեցինք հնարավոր բոլոր սենյակներում փնտրել: Հանկարծ մեր գործընկերներից մեկը, հազիվ ծիծաղը զսպելով՝ մեզ բակ կանչեց: Ի՜նչ տեսնենք՝ Նազիկը, բարձրակրունկ կոշիկները հագին, բարձրացել է ծառի վրա եւ ճյուղերն է էտում»,- պատմում է ականատեսը:

Աշխատակիցները փորձել են տիկնոջն իջեցնել ծառից, ասել են, որ այգեպանն արդեն էտել է ծառերը, դրա անհրաժեշտությունը չկա: «Ոչ էլ բանի տեղ դրեց: Ասաց, որ լավ չեն էտել, ինքը սխալներն է ուղղում: Մնացել էինք զարմացած: Էս կինը կա՛մ չի գիտակցում, թե ինչ է կատարվում իր ընտանիքի հետ, կա՛մ գիտակցում, բայց դերի մեջ է, կա՛մ էլ խելքն է թռցրել»,- ասաց աշխատակիցը: