Երեկ՝ մայիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանաpարհի 28 կմ հատվածում բախվել են Toyota Rav 4 մակնիշի 656 AԼ 61 համարանիշի և Վազ 21-21 մակնիշի 18 VՍ 008 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 10 հոգի, որոնցից 4-ը երեխաներ են, տեղափոխվել են մի մասը Արտաշատի, մյուսներն էլ Երևանի Սուրբ Աստվածամայր և Էրեբունի բժշկական կենտրոններ: Հիվանդանոցից հայտնել են, որ վիրավորներից 4-ը գտնվում են ծայրահեղ ծանր, մյուսները կայուն ծանր վիճակում: