Երեւանում, այսօր՝ մայիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 12:30-ի սահմաններում Խաչիկ Դաշտենց փողոցում՝ Էրեբունի թանգարանի հարեւանությամբ բախվել են Երեւանի բնակիչներ, 29-ամյա Գոռ Մ.-ի վարած Subaru մակնիշի 36 AT 225 համարանիշի եւ 33-ամյա Լիլիթ Գ.-ի վարած KIA Forte մակնիշի 88 OD 488 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով 1 հոգի տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Բախման հետեւանքով Subaru-ն դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել 27-ամյա Անդրանիկ Գ.-ին պատկանող, կայանված վիճակում գտնվող բեռնատար ГАЗель մակնիշի A148 OA 34 RUS համարանիշի ավտոմեքենային: