«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թմայիսի 7-ին ժամը 10:00-ից մինչեւ մայիսի 8-ը 10:00 կդադարեցվի ք. Հրազդանի Վերին Աղբյուրակ թաղամասի, ք. Աբովյան, Քաղսի, Սոլակ,Բջնի, Քարաշամբ, Թեղենիք, Զորավան, Ալափարս, Կարենիս, Արզնի, Կոտայք, Նոր Գյուղ գյուղերի, Նուռնուսի եւ Արգելի ամառանոցների, Արամուսի Վան ամառանոցային թաղամասի, «Առողջ Սունկ» ՍՊԸ, «Ռոլանդ եւ Սուսան» ՍՊԸ, «Ասկե Գրուպ» ՓԲԸ, Արզնու տոհմային ԹՏԽ ԲԲԸ, «Բեկոն պրոդուկտ» ՍՊԸ, «Զեփելին» ՍՊԸ, «Կոտայք» գարջրի գործարան, Աբովյանի հացի գործարան ՓԲԸ, Աբովյանի Ռազմական ոստիկանություն, «Արմենի Տոբակո կոմպանի» ՍՊԸ, «Բենան» ՍՊԸ եւ «Թամարա» ՍՊԸ-ների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: