«Վարորդի ընկեր» ՀԿ-ի համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կրկին ու վերջնական այս թեմայի շուրջ.

Վերջին օրերին հնչած բոլոր կարծիքները հաշվի են առնվել, այդ թվում և՛ վատ, և՛ լավ կարծիքները:

Ոստիկանությունը հայտնում է, որ ոստիկանության նոր ստեղծվելիք պարեկային ծառայության համար տրանսպորտային միջոցների հնարավոր գնումը իրականացվելու է բացառապես մրցութային կարգով՝ մրցույթի բոլոր մասնակիցների համար հավասար պայմանների երաշխավորմամբ: Տեխնիկական առաջադրանքը նախագծվելու է չորս հիմնական բաղադրիչներով.
1. տրանսպորտային միջոցը շահագործող անձնակազմի անվտանգություն,
2. վառելիքի ծախս,
3. ավտոպարկի ընթացիկ սպասարկման և պահեստամասերի ձեռքբերման ծախսեր
4. ոստիկանական խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական և տակտիկական հնարավորությունների առկայություն:
Ոստիկանությունը ներկա դրությամբ Dodge Charger մակնիշի տրանսպորտային միջոցը ՉԻ ԳՆԵԼ:
Հիշյալ ավտոմեքենան հայկական շուկայում տարածում չունի, ուստի որոշվել էր գործնական վարման եղանակով պարզել դրա հնարավորությունները, ինչն, ի դեպ, որևէ ծախսերի չի հանգեցրել: Հայերեն ասած- տեստ-դռայվ էլի:

Վստահ եմ, որ ոստիկանությունը որոշումներ ընդունելիս բացառապես ղեկավարվելու է ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման և հասարակական, ինչպես նաև ոստիկանի անվտանգության մակարդակի բարձրացման նկատառումներով: Թե չէ 2018թ. հունվարի դեպքերը կհիշեք երևի...

ու նաև ոստիկանությունը շնորհակալություն է հայտնում մեր համաքաղաքացիներին՝ դրսևորած ուշադրության, սրտացավության և առանձին պրոֆեսիոնալ-մասնագիտական մեկնաբանությունների համար»:

Մանրամասները՝ այստեղ: