Այրվող ինքնաթիռի բորտուղեկցորդ Մաքսիմ Մոիսեեւը մինչև  կյանքի վերջին վայրկյանը օգնել է մարդկանց արագ տարհանել այրվող ինքնաթիռից: Նա փորձել է բաց անել ինքնաթիռի պոչի հատվածում գտնվող դուռը, որտեղ ամենաշատ զոհերն են եղել:

Երբ նրան չի հաջողվել բացել այն, սկսել է խուչապի մեջ գտնվող ուղևորներին օգնել, որ առջևի դռնով իջնեն՝ այդպիսով ինքը մնացել է վերջում և չի հասցրել լքել այրվող ինքնաթիռը:22-ամյա Մաքսիմ Մոիսեեւը դեռ պատանեկան տարիներից երազել էր աշխատել ավիացիայում: Նրա հերոսական քայլը ցնցել է մտերիմներին:

Բոլորը նրա մասին խոսելիս ասում են, որ տղան միշտ աչքի է ընկել օրինակելի վարքով, պատասխանատվության զգացումով և մարդկային ամենաբարձր որակներով: Նրանք չեն ուզում հավատալ, որ այդ կենսախինդ տղան այլևս ողջ չէ:Մաքսիմի ընկերը նշել է, որ  տղան թռիչքից առաջ հասցրել է, ինչպես միշտ, իր սիրած աղջկան հաղորդագրություն ուղարկել:«Նա և հարսնացուն, որը նույնպես բորտուղեկցորդուհի է, թռիչքից առաջ միշտ սովորություն ունեին միմյանց գրելու՝ ես սիրում եմ քեզ»,- պատմել է Մաքսիմի մտերիմ ընկերը: