Մուրմանսկի բնակչուհին, որ պետք է մեկներ Շերեմետեւոյում այրված ինքնաթիռով, տոմսը փոխել էր վատ նախազգացումի պատճառովՄուրմանսկի բնակչուհին Ալյոնա Մեդվեդևան, որը պետք է Մոսկվայից Մուրմանսկ թռչեր այդ չվերթով փոխել է տոմսը, պատմել ունեցած վատ նախազգացումի մասին:Նա դստեր հետ մեկնել էր Բելգորոդ և նախատեսել էր վերադառնալ մայիսի 5-ին:

«Ես պետք է  թռչեի այդ չվերթով: Սակայն փոխեցի, քանի որ անգամ տոմսը գնելիս ունեի նախազգացում, որ ամսի 5-ին չեմ մեկնելու և ինձ կհաջողվի երեք օր ևս ավել մնալ:

Տնօրենս թույլ տվեց և ես փոխեցի տոմսը: », - հայտնել է Մեդվեդեւան  РИА Новости-ին:Աղետի մասին իմացել է ծնողներից«Երբ կեսգիշերին հայտնի դարձավ, որ կա 41 զոհ, միայն այդ ժամանակ գիտակցեցինք, թե ինչ ողբերգություն է տեղի ունեցել: Մենք շոկի մեջ էինք: Զոհվածների ցուցակում կան ծանոթների ազգանուններ, սարսափելի է », -Ասել է Ալյոնան: