«Փաստ» թերթը գրում է. «Ըստ «Փաստ» օրաթերթի՝ Մոսկվայից ստացված տեղեկությունների, ռուսական վերլուծական կետրոններին, հատկապես նրանց, որոնք աշխատում են ուժային կառույցներին կից, հանձնարարություն է իջել՝ վերլուծել եւ կանխատեսել ՀՀ-ում մինչեւ տարեվերջ հնարավոր ներքաղաքական զարգացումների սցենարները եւ դրանց արդյունքում հնարավոր քաղաքական զարգացումներն ու վերադասավորումները:

Հանձնարարություն է իջեցվել նաեւ ուսումնասիրել տարածաշրջանի վրա այդ վերադասավորումների հնարավոր ազդեցությունը՝ հաշվի առնելով հատկապես ղարաբաղյան եւ իրանյան թնջուկները: Ուշագրավ է այն փաստը, որ հանձնարարությունը տրվել է Դմիտրի Մեդվեդեւի երեւանյան այցից հետո:

Փորձագետները փորձում են հասկանալ, թե ի՞նչ է Երեւանում զգացել ՌԴ վարչապետը, կամ ի՞նչ տեղեկատվության են տիրապետում ռուսները, որ հանձնարարական են տվել իրենց ուժային կառույցներին կից աշխատող վերլուծական կենտրոններին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում